▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինձ համար «յան»-ով վերջացող ազգանունը ոչինչ չի նշանակում...Արթուր Մեսչյան

armenianhighlands.blogspot.am-ը հրապարակել է 1991 թ․ երգահան Արթուր Մեսչյանի հարցազրույցը:

«․․․Ինձ համար «յան»-ով վերջացող ազգանունը ոչինչ չի նշանակում: Լինել հայ, նշանակում է ունենալ որոշակի արժեհամակարգ, դա հատուկ որակ է: Եթե այդ որակը չունես, ուրեմն կրողն էլ չես: Ուրեմն դու այն անհատը չես, ով կարող է իր ուսերին կրել այդ արժեհամակարգը, և ապա փոխանցել գալիք սերնդին: Դու չես կարող հայ լինել: Կրկնում եմ, հայ՝ նշանակում է որոշակի հատկություն, նկարագիր: Եթե չունես, ուզում է Սալոնիկում լինես կամ Երևանում, նույն բանն է, ոչ մի տարբերություն:

Լինել հայ, չափազանց բարդ է: Դրա համար պետք է մեծ հոգի ունենալ, որ հնարավոր լինի սեփական պատմությունից հեռացնել վատը, սխալները, գտնել մեր ժողովրդի ստեղծած լավն ու բարին, սիրել այն, դառնալ հայրենասեր:

Երկար ժամանակ խոսում էինք հայապահպանման մասին: Ես դրա ջատագովն էի: Բայց գիտեք, հիմա այլ կերպ եմ մտածում: Հիմա ոչ մեկին չեմ համոզի, որ գիտես, հայ լինելը լավ բան է: Չես ուզում՝ ցտեսություն: Չես ուզում հայերեն խոսել՝ մի խոսիր: Չես ուզում լինել հայրենասեր՝ մի եղիր: Մենք շատ ենք փորձել պահպանել գոնե մի բան, բայց այնպես ստացվեց, որ ինչքան պայքարեցինք, այնքան կորցրեցինք․․․»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее