«Մեր իրականությունը ողբերգական է, քանի որ անհայրենիք մարդիկ են մեր ճակատագիրը որոշում: Բարոյական չէ 35% միջին աղքատության ֆոնին քննարկել կառավարության և պատգամավորների աշխատավարձերի բարձրացում»,- ասում է ՀՅԴ անդամ Լիլիթ Գալստյանը` քաղաքական և մշակութային մարդ, ով առանց ԱԺ պատգամավորության մանդատի էլ միշտ փորձում է մոտ լինել իր երկրի զարկերակին:
Asekose.am-ի «Բացարձակ արժեք» հաղորդաշարի ընթացքում ԱԺ նախկին պատգամավորը խոսում է «օկուպացված խորհրդարանի», «կուշտ փորոքվ մաքուր ձեռքով» բանաձևի և այլ քաղաքական ու հասարակական երևույթների մասին: Նա կարծիքով Հայաստանի քաղաքական աշնանային խճանկարը կախված է երկբևեռ մեկ հարցից` ռուսական սապոգ- եվրոպական ծոց մենամարտից:
«Հայաստանը «ջուրը չտեսած բոբիկացողի» կեցվածք ունեցող երկրի տպավորություն է թողնում,- ասում է Լիլիթ Գալստյանը ու նշում, որ թեև Հայաստանում արդարություն որոնողը հասնում է գնացքի կամ ինքնաթիռի տոմսին, մինևնույն է ինքը հույսը չի կորցնում և հավատում է , որ խելոք ազգերը գտնում են ճգտնաժամից դուրս գալու ճանապարհները:
«Մեր երկիրը ոտքի կանգնեցնելու համար մեր հույսը արթնացող հայ քաղաքացին պետք է լինի»,- ասում է Լիլիթ Գալստյանը, շեշտելով, որ իր համար բացարձակ արժեք` հայրենիքն ու սերն է, և որ «առանց հայրենիք սերս անտեր է»: