Արմեն Հարեյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Երեկ ինձ գրեց մի կին, ով պատմեց որ 10 տարի ամուսնացած էին ու բալիկ չէին ունենում: Ութ տարիներ երկար բուժվել են: Էլ էկո, էլ ինչ տեսակ բուժում ասես չեն արել, բայց ոչինչ չի ստացվոլ, ոչ մի արդյունք: Հետո, ասում է, թողեցինք բոլոր բուժումներն ու հետևեցինք Աստծուն: Ասում է, արդեն տարի ու կես է, որ ամուսնու հետ հասկանալով ամեն Կիրակի մասնակցում են Սբ. Պատարագներին՝ գիտակցելով ամեն ինչ: Ասեց, որ 3 ամիս առաջ ամուսիններով գնացել են Տաթևի վանք ուխտի: Հիմա արդեն 2 ամիս է հղի է: Նաև պատմեց, որ ամուսինը ժամերգության ու Պատարագի արանքում ծխել էր, և հայր Միքաելը դրա համար իրեն Հաղորդություն չէր տվել: Կինը առանձին մոտեցել ու աղոթք է խնդրել, որ 10 տարի երեխա չունեն: Հայր սուրբն ամուսնուն հորդորել էր թէ որ դու այպես ծխում ես որտեղի՞ց երեխա լինի: Ինչ որ բան պետք է զորհաբերես: Ու այդ օրվանից ամուսնն արդեն 3 ամիս է չի ծխում: Եվ ահա կինն արդեն երկու ամիս է հղի է: - Սիրելի բարեկամներ, խնդրում եմ, այստեղ ուշադրություն դարձրեք մի քանի բաների: Այս մարդիկ, թողնելով աշխարհիկ բաները, հույսները դրել են Աստծու վրա ու տարի ու կես հավատալով Քրիստոսին՝ սպասել: Հավատքով ու գիտակցությամբ Պատարագների են մասնակցում ամեն Կիրակի: Ձգտում են ապրել պատվիրաններով: Ուխտերթերի են մասնակցում: Եվ անձնազոհություն անում (ամուսնու ծխելը թողնելը): Սեփական անձը ուրանալը Քրիստոսին հետևելու առաջին պայմանն է: - Տեսնու՞մ էք, ինչ մեծ գործեր է անում Աստված այն մարդկանց կյանքում, ովքեր հետևում են իրեն խոնարհությամբ, սեփական անձը ուրանալով և անձնազոհությամբ: Խնդրում եմ, դուք էլ դարձեք Քրիստոսին, մասնակցեք առաջիկա Խաչերթներին Վարդենիսում այս Ուրբաթ, Գորիսում Հոկտ. 22ին, Կապանում Հոկտ 26ին, Մեղրում Հոկտ 27ին և մյուս հայտարարվելիք Խաչերթերին, վկայելու մեր Տեր Հիսուս Քրիստոսին ու մեր հավատարմությունն արտահայտելու մեր Տիրոջը: Խնդրում եմ, պատմեք այս մեծ հրաշքի մասին ձեր մտերիմներին, կիսեք մարդկանց ու հորդորեք նրանց իրենց կյանքը նվիրել Քրիստոսին: Ու մենք Վերելք կապրենք: