Օրվա մանրապատումը Արմինե Մելքոնյանից
Վազգեն Սարգսյանը Սեյրան Սարոյանին ու Մանվել Գրիգորյանին հետը տանում է Կարեն Դեմիրճյանի ծնունդին,Սեյրանին հրահանգում է չխոսել:
Դեմիրճյանը գրագետ զրույց է վարում, էս Սարոյանը տեսնում է չի կարողանում ոչ մի թեմայի խառնվել սեղանի տակ ոտքով սեղմում է Վազգենի ոտքը,թե բա շեֆ թող երգեմ:
Վազգենը արգելում է , սա տաս րոպեից նորից ,թե բա թող երգեմ:
Վազգենն էլի արգելում է:
Դե Սեյրանն ուզում է հիացմունքը մի ձև արտահայտի ,ասում է.
-Կարեն Սերոբիչ բա որ ես իմանայի դու էսքան գրագետ ու լավ մարդ ես,բա ես Գավառում քո ձայները կլցնեի գետը:
Վազգենը կարմրած.
-Սեյրան, երգի,ես քո....