▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ի՞նչ էր սպասվում ԼՂ-ում ՌԴ խաղաղապահներին, եթե «Ահմադ»-ը և «Վագները» Դոնի Ռոստովում մարտի բռնվեին»

Քաղաքական վերլուծաբան Վահրամ Աթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ռուսաստանում «սմուտայի» նախօրեին Ադրբեջանը Հակարիի կամրջին բետոնապատնեշ տեղադրեց։ Երբ «վագներականները» Մոսկվայի ճանապարհին էին, Բաքուն կազմակերպեց հավատարմագրված դեսպանատների ներկայացուցիչների՝ դեպի Լաչինի և «սահմանային անցակետ» շրջայց։ Հունիսի 24-ի կեսօրվա կողմ Իլհամ Ալիևը Միլլի մեջլիսի պատգամավոր Հասանգուլիևի շուրթերով հայտարարեց, որ Ադրբեջանը «պետք է սատարի Ռուսաստանի օրինական կառավարությանը»։ (Ոչ թե՝ Պուտինին, այլ՝ օրինական կառավարությանը, ոչ թե սատարում է, այլ պետք է սատարի, իսկ թե օրինական իշխանություն ով է կամ ով կարող է լինել՝ այդ պահին դեռևս հստակ չէր)։ Հունիսի 25-ին, Պրիգոժինի «հանձնվելու» հաջորդ օրը ՄԿԽԿ-ին թույլատրվեց Ստեփանակերտից Երևան բուժառուների տեղափոխել։ Ադրբեջանի ԱԳՆ-ն ՄԿԽԿ-ին է վերապահում նաև Արցախ սննդամթերք և առաջին անհրաժեշտության այլ ապրանքների ներկրման առաքելությունը։ Ի՞նչ էր սպասվում ԼՂ-ում ՌԴ խաղաղապահ զորախմբին, եթե «Ահմադ»-ը և «Վագները» Դոնի Ռոստովում մարտի բռնվեին։ Ի դեպ, մի քանի օր առաջ Թաթարստանի ղեկավար Մեննիխանովը բացել էր Կազան-Զանգելան ուղիղ չվերթը»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее