Համացանցում քննարկման առարկա է դարձել այսօր երեկոյան Երևանի երկնքում նկատված լուսավոր օբյեկտը:
Բազմաթիվ երևանցիներ են ականատես եղել հետաքրքիր տեսարանին՝ արագ զարգացնելով տարբեր վարկածներ` հրթիռ, որը պայթեց, մետեորիտ, ընկնող արհեստական արբանյակ և անգամ այլմոլորակայինների անհաջող վայրէջք:
Սակայն, ամենայն հավանականությամբ, լուսավոր օբյեկտն իրականում ռուսական ՌՍ-12Մ Տոպոլ միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի մաս է…Այս հրթիռի փորձարկումները Ռուսաստանը կատարել է նաև 2014-ին, 2012-ին և նախկինում էլ լուսավոր օբյեկտը երևացել է Երևանի երկնքում:
Տեսանյութը տրամադրել է Asekose.am-ի ընթերցողներից Կարեն Սիմոնյանը: