▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ի՞նչ էր անում Մանե Թանդիլյանը Բրիտանիայի դեսպանատանը

«Փաստ» օրաթերթը գրում է.. «Փաստ» թերթի աղբյուրները տեղեկացնում են, որ Երևանի ավագանու ընտրություններում «Ապրելու երկիր» կուսակցության կողմից առաջադրված քաղաքապետի թեկնածու Մանե Թանդիլյանը երեկ այցելել է Մեծ Բրիտանիայի դեսպանատուն և հանդիպել դեսպանի հետ։ Հանդիպման ժամանակ, ըստ մեր տեղեկությունների, քննարկվել են Երև ա նի ընտրություններին առնչվող հարցեր։

Ի դեպ, կա կարծիք, որ Արևմուտքը, մեղմ ասած, դեմ չէ Երևանում վերցնել իշխանությունը՝ «ստավ կա» դնելով մասնավորաբար Մանե Թանդիլյանի և արևմտյան արժեհամակարգ դավանող ուժերի վրա: Կա՞ նման բան, հարցրեցինք «Ապրելու երկիր» կուսակցության նախընտրական շտաբի պետ Մեսրոպ Առաքելյանին, նամանավանդ, որ «Ազգային առաջընթաց» կուսակցության կող մից քաղաքապետի թեկնածու առաջադր ված Հայկ Մարությանը և ս համարվում է ամերիկյան արժեհամակարգի կրող, և որի հետ համագործակցությունը կուսակցությունը չի բացառել:

Առաքելյանը չհերքեց հանդիպման փաստը՝ հավելելով, որ Մանե Թանդիլյանը ամեն օր տարբեր հանդիպումներ է ունենում, որոնք, ըստ անհրաժեշտության, ներկայացվում են հանրու թյանը։ Ինչ վերաբերում է Արևմուտքի «ստավկաներին», ապա Առաքելյանը հրաժարվեց որևէ մեկնաբանություն անել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ далее