«Իրավունքի» թղթակիցը հինգշաբթի նկատեց, որ նախկին ԱԳ նախարար պատգամավոր Վարդան Օսկանյանի պատգամավորական աշխատասենակից դուրս եկավ, ոչ ավել ոչ պակաս, ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը։ Որքանով պարզ դարձավ, պարոն Վարդանյանը վաղուց էր գտնված պարոն Օսկանյանի աշխատասենյակում։
Ի՞նչ էր անում՝ Աղվան Վարդանյանը Օսկանյանի աշխատասենյակում՝ այս եւ այլ հարցերի մասին փորձեցինք զրուցել, պատգամավորից պարզել, սակայն ապարդյուն։ «Հիմա չէ, իսկապես հիմա չէ» արտահայտությամբ պատգամավորը քաղաքակիրթ ձեւով մերժեց, ապա իր օգնականի հետ դուրս եկավ խորհրդարանից:
Կարելի է ենթադրել, որ լրատվամիջոցներից մեկի տեղեկությունը, կարծես թե, իրականություն է: Բանն այն է, որ, ըստ շրջանառվող լուրերի, Ռոբերտ Քոչարյանն անակնկալի է եկել, երբ համոզվել է, որ ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիայի ստեղծումն անխուսափելի է: Իսկ Քոչարյանը, հավաստի լուրերի համաձայն, դաշնակցականների «տանիքն» է համարվում»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում