Արդեն տեղեկացրել ենք, որ այսօր Ծաղկաձորում՝ «Քայլ դեպի տուն» ծրագրի փակման արարողությանը, ներկա էր նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետը սփյուռքահայ 400 երիտասարդներին դիմեց ողջույնի խոսքով: Ելույթից հետո Փաշինյանը պատասխանեց սփյուռքահայ մի քանի երիտասարդների հուզող հարցերին: Մոսկվայից ժամանած 14-ամյա Դավիթը վարչապետից հետաքրքրվեց՝ ինչպե՞ս կարող է դառնալ նրա նման՝ հավելելով, որ վարչապետին շատ է սիրում: Ի պատասխան՝ Նիկոլ Փաշինյանը հորդորեց ոչ թե նմանվել իրեն կամ որեւէ այլ մեկին, այլ հավատալ սեփական ուժերին ու զբաղվել այն գործով, որն ավելի հոգեհարազատ է:
Սիրիայից ժամանած 20-ամյա մի աղջիկ նշեց, որ հարցի փոխարեն նախընտրում շնորհակալություն հայտնել վարչապետին, քանի որ թավշյա հեղափոխության շնորհիվ վերջապես ինքն ավելորդ կիլոգրամներ է կորցրել:
«Ինչ եք առաջարկում՝ մի հատ էլ հեղափոխություն անե՞նք, ես էլ եմ ուզում մի քանի կիլո կորցնել»,- կատակեց Նիկոլ Փաշինյանը:
Տեսանյութը դիտել՝ 44-րդ րոպեից
Կարդացեք նաև՝ Ինչպես Նիկոլ Փաշինյանին դիմավորեցին Ծաղկաձորի ճամբարում