Դիտեք նաև՝
Դիտեք նաև՝
Անի Երանյանի 22-ամյակի կապակցությամբ անակնկալները սկսվել են ծննդյան գիշերվանից և շարունակվել մինչ հաջորդ գիշերը:
Սերիալային դերասանուհին նշել է, որ իրեն շատ է ուրախացրել իր ծննդյան տորթը: «Ես չէի տեսել ու չգիտեի, թե այն ինչպիսին է լինելու: Մտահղացումն ընկերուհունս էր` իմ ոճաբան Դիանա Շահվերդյանինը: Նա շատ ոգևորված էր այն մտքով, որ տորթի վրա պետք է բազմոց լինի, կողքին` կեդեր, ինչը ես շատ եմ սիրում և տեսախցիկ շտատիվով»,- esyes.am-ին պատմել է Անին:
«Գեներալի աղջիկը» հեռուստասերիալի ռեժիսոր Ելենա Արշակյանն Անիին նկարների ալբոմ է նվիրել, որն անվանել է «Երանյանս», իսկ իր խաղընկերուհի Աննա Հարությունյանից էլ շատ-շատ գեղեցիկ ականջօղեր է ստացել:
Իսկ ի՞նչ է նվիրել Մովսեսը Անիին: «Իմ բոյի վարդեր»,- ասել է դերասանուհին և նշել, որ այլ նվեր էլ է ստացել, որի մասին չի ուզում խոսել:
Անի Երանյանը նշեց, որ չնայած մտերիմ չէ երգչուհի Լիլուի հետ, վերջինս երեկույթի ընթացքում բարձրացել է իրենց սրահ և 3 երգ նվիրել հոբելյարին, ինչը նրա համար մեծ անակնկալ է եղել:
«Իմ ծնունդները միշտ էնպիսին են լինում, ինչպիսին ուզում էի: Ազատ, այսինքն` ոչ մի ավելորդ ձևականություն չի լինում, այն մարդկանց հետ, ում սիրում եմ»,-հավելել է Անին: