«Արտահոսքը ԲՀԿ-ից շարունակվում է: Երեկ կուսակցությունից դուրս գալու մասին հայտարարել է Ռուստամ Գասպարյանը, որը «Ազատամարտիկների դաշինքի» անդամ է եւ հայտարարել է, որ Լեւոն Տեր-Պետրոսյանն ու Գագիկ Ծառուկյանն այլեւս առաջնորդ չեն:
Ընդհանուր առմամբ, նման իրավիճակներում հայաստանյան իրականության համար սովորական այս երեւույթը այնուամենայնիվ մի հարց է առաջացնում՝ ի՞նչ է լինելու դուրս եկողների ճակատագիրը:
Մի պարագայում տրամաբանական կլինի, եթե իշխանությունները կրճատեն քաղաքականության մեջ ներգրավվածների թիվը եւ այսպես ասած՝ զուտ բիզնես հարաբերությունների մեջ մնան ԲՀԿ-ից տարանջատված ռեսուրսի հետ: Մյուս դեպքում՝ տրամաբանական կլինի, եթե իշխանությունները նրանց շարունակեն ներդնել նորանոր քաղաքական նախագծերի մեջ եւ հարկ եղած դեպքում նույնկերպ պայթեցնեն նաեւ այդ նախագծերը:
Պակաս հավանական չէ այն, որ իշխանություններն այդ ռեսուրսը, այսպես ասած, դնեն «կադրերի տրամադրության» ներքո եւ կիրառեն հարկ եղած դեպքում՝ առայժմ ուղարկելով իրենց հաշվին «քաղաքական արձակուրդի»:
Ուշագրավ այլ նյութեր`«Ժամանակ» թերթում