▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ի՞նչ է կատարվում Այգեշատի եկեղեցում

Ի՞նչ է կատարվում Այգեշատի եկեղեցում․Ինֆորմացիան և տեսանյութերն այս հղումով թարմացվում են․ Հետևեք նաև Asekose.am-ի տելեգրամյան ալիքին։

Սիոն արքեպիսկոպոս Ադամյանը Նիկոլ Փաշինյանի առաջ զեղչեց Գարեգին Երկրորդի անունը...

***

Արմավիրի մարզի Այգեշատի սուրբ Գևորգ  եկեղեցում, որտեղ ներկա է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պատարագիչն է  անձամբ Արմավիրի թեմի առաջնորդ Տ. Սիոն արքեպիսկոպոս Ադամյանը։

Նրան օգնում է նույն թեմի քահանա տեր Մկրտիչ Մուշադյանը, որը անցած կիրակի պատարագ էր մատուցել  Գյումրիի Յոթ Վերք եկեղեցում՝ զեղչելով Կաթողիկոսի և Շիրակի թեմի կալանավորված առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի անունները։

***

«Ձեզ չի՞ մտահոգում այն փաստը, որ այս պահին 4 բարձրաստիճան հոգևորական կալանավորված են»,- Այգեշատի եկեղեցու բակում հարց ուղղվեց Բալթյան երկրների թեմի առաջնորդ Վազգեն արքեպիսկոպոս Միրզախանյանին:

Արէեպիսկոպոսը պատասխանեց. «Շատ է մտահոգում, որովհետև նրանք մեր հոգևոր եղբայրներն ու ընկերներն են: Մենք ոչ միայն աղոթում ենք, այլ հավատում ենք, որ արդար դատավարություն կլինի և տղաները դուրս կգան: Ես դա չեմ կապում որևէ իշխանության հետ, ուղղակի ես ափսոսում եմ, որ դա տեղի է ունեցել, իրենք իմ ուսանողական ընկերներն են»:

***

«Մեր վարչապետից շնորհակալ ենք, որ այնքան ազնիվ գտնվեց, որ այն հարցերը, որոնք տարիներով գոյություն ունեին, բարձրաձայնեց»,- Այգեշատի եկեղեցում լրագրողների հետ զրույցում ասաց Բալթյան երկրների թեմի առաջնորդ Վազգեն արքեպիսկոպոս Միրզախանյանը՝ անդրադառնալով 10 եպիսկոպոսների՝ վարչապետի եկեղեցու դեմ կոչերին միանալուն: «Մենք ոչ թե այդքան միացել ենք, այլ իր աջակցությունն ենք ստացել, որովհետև խնդիրները մեր հոգևոր անվտանգությանն են վերաբերում: Մենք միշտ այդ հարցերը բարձրաձայնել ենք: Ինչ վերաբերում է մեզ միացողներին, լուռ մենք շատ միավորվողներ ունենք»,- ընդգծեց Վազգեն արքեպիսկոպոսը:

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը. «Կառավարիչը շաբաթ օրվա ընթացքում ահագին «գործ» էր արել, հիմա էլ ինքնագոհ ավանդական հյուրախաղերի է գնացել:
Առաջին, Արագածոտնի թեմի առաջնորդի ապօրինի կալանավորումը 2 ամսով երկարաձգեց:
Քաղաքական գործիչ Միհրան Հակոբյանի վրա հարձակված բանդայի անդամներին դատարանի դահլիճից տուն ճամփեց:
Երեկ երեկոյան էլ տիկնիկայինի տխրահռչակ տնօրենին ծաղրի երեկոյի ուղարկեց:
Արևմտյան համապատասխան կառույցների, դեսպանատների պատասխանատուներն էլ խուլ ու համրի կարգավիճակով անկյունում լուռ ծխում են»:

Իմ անձնական կամքն է եղել, ես եմ որոշել, որ զեղչեմ Կաթողիկոսի անունը։ Այս մասին Նյուզ․am-ին ասաց Գյումրիում նախորդ շաբաթ պատարագ մատուցած Արմավիրի թեմից տեր Մկրտիչ Մուշադյանը։

Հարցին՝ Վեհափառին առաջնորդ համարում եք, տեր Մկրտիչը պատասխանեց. «Իհարկե, Ամենայն Հայոց Կաթողիկոսը միշտ էլ մեր առաջնորդն է եղել, ցանկացած Ամենայն Հայոց Կաթողիկոս»։

Հոգեւորականը նաեւ անդրադարձավ համացանցում տարածված տեսանյութին, որը ըստ ականատեսի՝ արվել է ստրիպ–ակումբում. «Ստրիպ ակումբ չի եղել, Էջմիածնի ռեստորանում է եղել, 2024թ.–ի դեկտեմբերի 31ի գիշերը, Նոր տարվա միջոցառման ժամանակ, ընտանեկան առիթ է եղել, որտեղ մասնակցել եմ խնջույքի»։

Անցած շաբաթ Գյումրիի Յոթ Վերք եկեղեցում պատարագ մատուցած՝ Արմավիրի թեմից տեր Մկրտիչ Մուշադյանը քիչ առաջ թեմի առաջնորդի հետ եկավ Այգեշատի եկեղեցի։

Տեր Մկրտիչը նաեւ իր հետ պատարագի համար նախատեսված իրերն է բերել։ Չի բացառվում, որ հենց այս քահանան էլ մատուցի պատարագը, քանի որ նախորդ անգամ արդեն իսկ «իր հավատարմությունն» էր հայտնել Նիկոլ Փաշինյանին՝ զեղչելով Կաթողիկոսի եւ Շիրակի թեմի կալանավորված առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի անունները։

Նշենք, որ եկեղեցում է նաեւ տվյալ եկեղեցու քահանան։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее