Իոսիֆ Կոբզոնի Գյումրի այցելության ժամանակ, որի ընթացքում նա մասնակցել է «Ես սիրում եմ քեզ, կյա՛նք» խորագրով հոբելյանական բարեգործական համերգին, երգիչը առիթը բաց չի թողել. ինչպես գրում է ԳալաTV.am-ը, գործող նախագահի օգտին միավորներ ավելացնելու համար սկզբում Կոբզոնը հայտնել է իր մտավախությունը. «Նոր նախագահ նշանակում է նոր անձնակազմ, նոր վարչապետ, նոր կառավարություն. ինչքա՞ն ժամանակ կպահանջվի նրանց գտնելու համար, իհարկե, եթե այդպիսիք կան: Դա մեծ անդրադարձ կունենա երկրի, մանավանդ մարզերի վրա: Դա նոր կյանք է, կդիմանա՞ արդյոք Հայաստանը դրան»: