«Երկուշաբթի օրը Սերժ Սարգսյանը պաշտոնական այցով կմեկնի Թուրքմենստան՝ Աշխաբադ, որից հետո կվերադառնա, չորեքշաբթի կհրավիրի քաղաքական կոնսուլտացիաներ՝ խորհրդարանում ներկայացված ուժերի հետ, միաժամանակ հրավիրելով ՀՀԿ ԳՄ և քաղխորհրդի նիստեր, որից հետո կհրապարակի նոր վարչապետի անունը: Երեկվա դրությամբ, բացի իրենից, ոչ մեկը չգիտեր, թե ով է լինելու ապագա վարչապետը՝ տրվում էին Սեյրան Օհանյանի, Վիգեն Սարգսյանի, Հովիկ Աբրահամյանի և այլ անուններ, սակայն մինչեւ օրվա վերջ ոչ մի հաստատում չեղավ: Տեղեկատվություն կար, որ կստեղծվի նոր կոալիցիա: Խոսքը գնում էր առաջին հերթին դաշնակցականների մասին, իսկ Գագիկ Ծառուկյանը Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ ասել է՝ մենք չենք մտնի կոալիցիա, բայց վարչապետի նորմալ թեկնածուի դեպքում հետը խաղաղ կաշխատենք: Դաշնակցությունը ևս, մեր տեղեկություններով, չի լինի կոալիցիայում. երեկ երեկոյան ՀՅԴ-ն ԳՄ արտահերթ նիստ էր հրավիրել: »,–գրում է թերթը։ Շարունակությունը և ուշագրավ այլ հոդվածներ` «Հրապարակ» թերթի այսօրվա համարում
Ի՞նչ է ասել Ծառուկյանը Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ. «Հրապարակ»
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet