▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ի՞նչ է անում Սյուզի Մելիքյանն ԱՄՆ-ում և հավատու՞մ է արդյոք նա «ամերիկյան երազանքին»

Դիտեք նաև՝

Դիտեք նաև՝

​​​​​​​

Երգչուհի Սյուզի Մելիքյանը լինելով հայկական շոուբիզնեսի ամենավառ և գլամուռային կերպարներից մեկը, վերջին շրջանում սկսել է ապրել համեստ , միայն իր մտքերի, իր նորաստեղծ ընտանիքի և հայ աղջկա կերպարով: Կարծես թե նա այլևս չի ուզում լինել ամենագլամուռայինը, ամենաքննարկվողը, կարծես նա ուղղակի ուզում է վայելել իր բաժին  երջանկությունը, ինչն էլ Asekose.am-ի  անձնակազմը մաղթում է երգչուհուն: 

Սյուզի Մելիքյանի հետեգա անելիքները և ԱՄՆ-ում հայտնվելու փաստը պարզելու նպատակով Asekose.am-ի թղթակիցը կապ հաստատեց երգչուհու հետ:

-Վերջերս քո ֆեյսբուքյան պատին հայտնվեց գրառում, ըստ որի դու գտնվում ես Միացյալ Նահանգներում: Վերադառնալու՞ ես Հայաստան, թե՞ ոչ:
- Այո, ներկա պահին ես գտնվում եմ ԱՄՆ-ում, սակայն մոտ օրերս ամպայման վերադառնալու եմ Հայաստան:
-Գտնվելով ԱՄՆ-ում, ինչ-որ բան փոխվե՞ց քո մեջ:
-Գտնվելով այստեղ ես հասկացա, որ այստեղ կյանքը եռում է,  մեզ հասակակից երիտասարդները ոչ միայն աշխատում են, այլև կյանքը վայելում, ունեն ժամանցի հիանալի վայրեր:
-Հավատու՞մ ես  «ամերիկյան երազանքին»:
-«Ամերիկյան երազանքին» չեմ հավատում, բայց հավատում եմ իմ երազանքին, որը այս մեծ երկրում  կարող է իրականություն դառնալ:
-Տեսնելով տեղի ապրելակերպը, ի՞նչ կփոխես հայաստանյան իրականության մեջ:
-Ես սիրում եմ իմ երկիրը, իմ հողը, սակայն կուզենայի, որ ավելի շատ աշխատատեղեր ստեղծվեին և մարդկանց հնարավորություն տային ավելիին հասնելու:
- Հասցրե՞լ եք գնումներ կատարել:
- Այո, հիմնականում հուշանվերներ եմ գնել ընկերներիս համար:
-Ի՞նչ սպասել Սյուզի Մելիքյան երգչուհուց:
- Պետք է նշեմ, որ ես ինքս ինձ վրա միշտ աշխատում եմ , փորձում եմ անել ավելին, կասեմ, որ ունեմ անակնկալներ, բայց չեմ պարզաբանի, որ իմ երկրպագուների համար սպասված լինի:

 

Հեղինակ` Դավիթ Պոլոյան 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее