yerkir.am-ի զրուցակիցն է հաղորդավարուհի Հրաչուհի Ութմազյանը:
-2014-ը 2014 չէր լինի, առանց…
-Առանց ինձ:
-Ամենահիմար լուրը, որ իմացաք նախորդ տարվա ընթացքում:
-Ինձ ասացին, որ ես ամուսնացել եմ:
-Ամենամեծ սուտը, որ լսեցիք 2014-ին:
-Որ ինչ-որ մեկին մի կոտ ոսկի եմ պարտք:
-Աստղաբաններն ասում են’ 2015-ը կանացի էներգիայով է օծված լինելու, արդյո՞ք սա սեռական խտրականության դրսևորում չէ:
-Դա ֆեմինիզմի վառ դրսևորում է, ինչին ես դեմ չեմ: