Սարգիս Տեր-Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «607 միլիոն 645 հազար դրամ ծախսվել էր Հանրապետության հրապարակում հրավառության համար, որը հավասար է 1 միլիոն 586 000 ԱՄՆ դոլլարի, այսինքն այս գումարները մեր համայնքային բյուջեից գնացել է , որոշ աֆիլացված ՍՊԸ -ներին, բայց երբ ասում ենք 2 բնակելի շենք է փլուզվում վարթաշենում, որտեղ ապրում են անչափահաս բազում երեխաներ' պատասխանում են , որ գումար չկա համայնքի բյուջեում, այս գումարով կարող էին կառուցել շուկայական գներով հաշված 1 բազմաբնակարան շենք 3 մուտքանի 7 հարկանի որտեղ կբնակեցվեր 42 ընտանիք համ Վարդաշենի մահաբեր շենքերի համ էլ Արցախից տնավեր եղած որոշ ընտանիքներ, որոնք առ այսօր մեքենաների մեջ են քնում։
Այսպիսով կարելի է եզրակացնել , որ երկրի ղեկավարներին չի հետաքրքրում ժողովրդի խոցելի խավի խնդիրները, այլ զուտ որոշ խունտաների բարօրությունը»։
Ավելի վաղ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր․ «« Երեկ գերշքեղ հրավառություն տեղի ունեցավ Հանրապետության հրապարակում։ Քաղաքապետ Տիգրան Ավինյանը հրապարակում անմիջական մասնակցություն էր ունենում վառման արարողությանը, իսկ վարչապետը Կառավարության պատշգամբից հետևում էր հանդիսավոր արարողությանը։
Հիշեցնենք, որ ArmLur.am-ը գրել էր, որ Երևան քաղաքի տոնական ձեւավորման համար հատկացվել էր ընդհանուր 607 մլն 645 հազար ՀՀ դրամ։
Միջոցառումից հետո ՆԳՆ-ն հայտարարություն տարածեց, որ Հրապարակում միջոցառման ընթացքում արտակարգ դեպքեր կամ պատահարներ չեն գրանցվել։ Միևնույն ժամանակ, արձանագրվել են երեխաների և ծնողների ժամանակավորապես միմյանցից առանձնացման մի քանի տասնյակ դեպքեր։
Ոստիկանության արագ և համակարգված գործողությունների շնորհիվ բոլոր նման դեպքերում երեխաները հայտնաբերվել և վերադարձվել են իրենց ծնողներին։
Բացի այդ, միջոցառման ընթացքում հայտնաբերվել են պայուսակներ և այլ անձնական իրեր, որոնք ներկայումս գտնվում են Համայնքային ոստիկանության կենտրոնական բաժնում։
Թվում է ամեն բան կարգին է, բայց եկեք հասկանանք, թե ինչի համար կարող էր ծախսվել այս գումարը։
Կառավարությունն ապրիլից կրճատել է տեղահանված արցախցիներին տրվող 50 հազարական դրամի աջակցության ծրագիրը։
«Դրա փոխարեն ընտանիքի ամեն մի անձին 50 հազար դրամի չափով աջակցության ծրագիր ենք գործարկել, որը բոլորի համար չէ ու առաջիկա ամիսներին գնալով նվազելու է: Այս պահին ոչ միայն խոցելի խմբերը, այլ բոլորը, հունվարից մինչև մարտ ամսվա վերջ ստանալու են անձը 50 հազար դրամ, իսկ արդեն ապրիլից ստանալու են թիրախային խմբերը՝ որոնք են ՝ 1-ին և 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձինք, կերակրողին կորցրած անձինք, մինչև 18 տարեկանները և կենսաթոշակառուները։ Այս անձինք ապրիլ, մայիս և հունիս ամիսներին ստանալու են անձը 40 հազար դրամ աջակցություն, իսկ արդեն հուլիսից այդ 40 հազարը կդառնա 30 հազար դրամ»,- այս մասին դեռ այն ժամանակ հայտնել էին Աշխատանիք և սոցիալական հարցերի նախարարությունից։
Այս գումարով գրեթե 12 հազար 152 անձի կարող էր տրվել հավելյալ աջակցություն ևս 1 ամիս»։


