Հասարակական գործիչ, «ՎԵՏՕ» շարժման ղեկավար Նարեկ Մալյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է տարածել՝ տեղեկացնելով, որ դատական նիստը հետաձգվել է մինչև հունիսի 30-ը: «Ինչ արել եմ, խոսքը մասնավորապես Չաուշեսկուների ներկայացման մասին է, արել եմ լավ, արել եմ քիչ ու էլի եմ անելու»,- «Չաուշեսկուի գործ» անվանումը ստացած դատական նիստի ժամանակ հայտարարել է Նարեկ Մալյանը։ Հիշեցնենք՝ 2021-ին Բաղրամյան պողոտայում Մալյանը բեմադրել էր «Չաուշեսկուի գնդակահարությունը կամ մահ դավաճաններին» ֆուտուրիստական ներկայացումը, որից հետո նրան մեղադրանք էր առաջադրվել: |
«Ինչ արել եմ` լավ եմ արել, քիչ եմ լավ ու էլի եմ անելու». Նարեկ Մալյան
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet