Արամո և Էմմա Պետրոսյանի որդին` Ավետիք Գևորգյանը, իր ռեփ կատարումով նոր շունչ է հաղորդել հայրիկի «Իմ օրագիրը» երգին: Նրանց որդին, որն ուսանելու նպատակով բնակվում է Գերմանիայում, տեղեկացրել է` երկար ժամանակ է, ինչ տեքստեր է գրում, բայց սա 1-ին դեպքն է, երբ որոշել է հանրության դատին հանձնել իր աշխատանքը: Այս մասին գրում է բրավո.am-ը:
«Ընտրել եմ «Իմ օրագիրը», քանի որ այս երգի հետ կապված հիշողություններ ունեմ. ավելի քան 10 տարի առաջ մասնակցություն եմ ունեցել դրա հիման վրա նկարահանված տեսահոլովակում: Այսօր էլ ուղղակի ցանկացել եմ նոր շունչ հաղորդել չհնացած, բայց մոռացված երգին»,- պատմել է Ավոն:
«Կարծում եմ` ինձ հաջողվել է ծնողներիս լավ անակնկալ մատուցել»,-նշել է երիտասարդ ջութակահարը` տեղեկացնելով, որ Արամոն և Էմման տեղյակ չեն եղել խոսքերը գրելու ընթացքից ու ձայնագրման աշխատանքներից:
Ավոն նշել է, որ ոչ միայն պատրաստվում է ծնողների երգերը նորովի մատուցել, այլև նոր ռեփ ստեղծագործություններ կներկայացնի արդեն իսկ կայացած ռեփ կատարողների հետ համատեղ:
Իսկ Արամոն ողջունել է որդու քայլը:
Տեսանյութը` ստորև.