▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Իմքայլականները հանդիպել են Արսեն Թորոսյանի հետ․ նիստը լարված մթնոլորտում է անցել

 

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` հոկտեմբերի 11-ին ԱԺ «Իմ քայլը» խմբակցության մի քանի պատգամավորներով հանդիպում են ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Սայաթ-Նովա գրասենյակում ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հետ: Ըստ մեր տեղեկությունների` իմքայլականները խմբակցության անդամներին հրավիրել են Թորոսյանի հետ հանդիպմանը, որպեսզի քննարկեն նախարարի հեղինակած հակածխախոտային նախագիծը:

«Ժողովուրդ» օրաթերթին խմբակցության դռնփակ նիստից որոշ մանրամասներ հայտնի դարձան. մասնավորապես, որ 88 հոգուց բաղկացած խմբակցությունից ընդամենը մի քանի պատգամավոր են գնացել նախարարի հետ հանդիպելու, ինչը զարմացրել է նախարարին: Նա արձանագրել է, որ փաստորեն չծխելու կողմնակիցներն ավելի քիչ են, քան ծխելու սիրահարները: Բայց, ամեն դեպքում, նախարարն անհրաժեշտ է համարել շարադրել ասելիքը՝ ինչի համար է հանդիպման գնացել: Ներկայացրել է վիճակագրություն, աշխարհի փորձը, թե որ երկիրն ինչպես է պայքարել ծխելու դեմ եւ ինչ հաջողություններ է արձանագրել:

Ներկա փոքրաթիվ պատգամավորների մեծ մասն ընդունել է, որ ծխելը վատ բան է, բայց միաժամանակ հակադրվողներ են եղել»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ далее