▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Իմ սիրտը լաց է լինում. Հենրիխ Մխիթարյան

Իտալական «Ինտերի» կիսապաշտպան և Հայաստանի ֆուտբոլի ազգային ընտրանու նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը գրառում է արել հանրահայտ մարզիչ Միրչա Լուչեսկուի մահվան կապակցությամբ։

«Պարոն, դուք իմ առաջին մարզիչներից մեկն էիք՝ նա, ով ինձ հնարավորություն տվեց աճել և սկսել միջազգային կարիերա։ Ես միշտ շնորհակալ կլինեմ ձեզ, որ ինձ հնարավորություն տվեցիք ապրել այն, ինչի մասին երազել եմ մանկուց։

Շնորհակալություն ձեր խորհուրդների, վստահության և այն խաղացողի ու անհատի ձևավորմանը նպաստելու համար, որը ես այսօր եմ։

Ֆուտբոլը կորցրեց իսկական ջենտլմենի և խաղային իսկական տեսլականի։

Հանգչիր խաղաղությամբ, պարոն։

Դուք միշտ հատուկ տեղ կզբաղեցնեք իմ սրտում։ Իմ սիրտը լաց է լինում...»։

info@asekose.am/095519696
Սպորտ далее