▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Իմ քայլը» դաշինքից ցուցակում է ԿԳ նախարարի եղբայրը. ոմանք զարմացել են

«Հրապարակ» թերթը գրում է. «Երեւանի ավագանու «Իմ քայլը» դաշինքի ցուցակը կազմելը հեշտ չի եղել՝ ում գրել, որ տեղում եւ այլն։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մեծ թվով անդամներ ցուցակում լինելու ցանկություն են ունեցել, սակայն մի քանի սկզբունք է որդեգրվել։

Օրինակ՝ «ՔՊ» ղեկավար կազմի ընտանիքներից ոչ ոք չպետք է ընդգրկվի։ Եվ չնայած պայմանավորվածությանը, ցուցակը կազմվելուց հետո ոմանք զարմացել են՝ այնտեղ տեսնելով ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանի եղբորը՝ Արման Հարությունյանին, ով զբաղեցրել է 35-րդ հորիզոնականը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ далее