▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Իմ նկատմամբ քրգործ է հարուցվել՝ Փաշինյանին սպառնալիք ներկայացնելու պատճառաբանությամբ»․ Արթուր Խաչենց

Երգիչ, երգահան Արթուր Խաչենցը   պատմել է, թե ինչպես և ինչու են կարմիր բերետավորներն իրեն բերման ենթարկել. «Մոտ երկու ամիս առաջ փողոցում քայլում էինք, բաճկոնով էի, երբ մի կարմիր բերետավոր ասաց՝ էդ վրայինդ իսկակա՞ն է, թե՞ կինոյից է: Պատասխանեցի՝ իսկական է: Ասեց՝ բա վրայիններն ո՞ւր են, զենքերը: Քմծիծաղ տվեցի, ասացի՝ զենքերն Արցախում հողի տակ պահել եմ, էլի շարունակեց, բա՝ ո՞ւմ համար ես պահել, պատասխանեցի՝ Նիկոլի: Ասաց՝ ի՞նչ ասացիր, արի հլա ստեղ: Իրենք 6 հոգով էին, հարցին՝ ո՞ր Նիկոլի, ես էլ պատասխանեցի՝ ինձնից լավ գիտես, խոսք ես քաշո՞ւմ: Կարմիր բերետավորն ասաց՝ ո՞նց, երկրի գերագույն գլխավոր հրամանատար Նիկոլ Փաշինյանի՞, ես էլ պատասխանեցի՝ այո, երկրի գերագույն թուրքի՝ Նիկոլ Փաշինյանի: Զանգեցին, մեծ խումբ եկավ, ինձ ուզում էին բռնի ուժով տանել, ես ասացի՝ ինքնուրույն կգամ»:

Երգիչը հայտնեց, որ իր նկատմամբ քրեական գործ է հարուցվել՝ երկրի գերագույն գլխավոր հրամանատարին սպառնալիք ներկայացնելու պատճառաբանությամբ․ «Ինձ հարցրին՝ երկրի գերագույն գլխավոր հրամանատարի հանդեպ թշնամանք ունե՞ք, պատասխանեցի, որ ցանկացած մեկը, ով ինձնից խլել է իմ ու ծնողներիս առողջությունը, իմ ընկերների կյանքը, իմ տունը, իմ հայրենիքը ու շարունակում է խլել, իմ վրա պարտություն է փաթաթել, ու ցանկացած մեկը, ով հակահայ է, իմ համար թուրք է, իսկ թուրքն ինձ համար թշնամի է»:

Դիտեք նաև՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее