▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Իմ ձեռքը որ ճար լիներ՝ ես վաղը կփակեի Հ1-ը. Հայկ Մարության

Հումորիստ, դերասան Հայկ Մարությանը Ազատություն ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ, Հանրային հեռուստառադիոընկերության օրինակով,  խոսել է պետական բյուջեի գումարների ճիշտ բաշխման անհրաժեշտության մասին: 

«Եթե չեմ սխալվում այդ «կառույցը» տարեկան մոտ 16 ու կես միլիոն դոլար գումար է ստանում մեր պետական բյուջեից...իմ ձեռքը որ ճար լիներ՝ ես վաղը կփակեի այդ հեռուստաընկերությունն ու ժամեր կվարձեի մի ուրիշ ՝ մասնավոր հեռուստաընկերությունում՝  եթեր տալու համար այն , ինչ պետք է իշխանությանը »,-ասել է Հայկ Մարությանն ու շարունակել. «Եթե հարցնեք, թե ինչ եք անում այդ գումարը, կասեն՝ բա գիտեք՝ էդ վիշկեն պահում ենք, էս ռեմոնտը անում ենք, էս շենքը տաքացնում ենք, գիտեք՝ ինչեր ենք անում..դա մեր փողերով է արվում...Իմ մոտեցումը սա է ՝ որքան մարդ,  քանի հոգի է նայում այդ հեռուստատեսությունը... եթե նայում են  շատ փոքր թվով մարդիկ, նշանակում է բոլորի փողերը ծախսում են շատ քիչ մարդկանց համար, տպավորությունն այնպիսին է, որ այդ դիտողները դառնում են մեր պատգամավորների նման՝ մեծ փողերը քիչ մարդիկ են վայելում...Ես չեմ խոսում կոնկրետ  անձերի, այսօրվա ղեկավարների մասին, ես կառույցի մասին եմ խոսում...Կարելի է այդ կառույցին հատկացված գումարի  5 միլիոնը կրճատել ու տրամադրել կինոյին՝  եկեք այդ փողերը տվեք մեզ, ֆիլմ նկարենք, հետո հլա այդ փողերն էլ հետ կտանք...»:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее