▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ի վերջո, ու՞մ կողքին է ՀՅԴ-ն. «ՉԻ»

«ՀՅԴ-ն մեկնաբանել է, թե վերջին շրջանում ՀՅԴ-ի տեսակետներն ու մոտեցումները գրեթե բոլոր հարցերում տարբերվում են այլ ընդդիմադիրների տեսակետներից: Նկատենք, վերջերս նույնիսկ ՕԵԿ-ն է կիսում ընդդիմադիրների մոտեցումները, իսկ ՀՅԴ-ն ավելի ու ավելի է մտերմանում իշխանություններին:

Երեկ լրագրողների հետ զրույցում Արմեն Ռուստամյանը շտապեց հանգստացնել, թե իրենց տեսակետները հաճախ տարբերվում են ոչ միայն ընդդիմադիրների, այլ նաեւ իշխանական ուժերի տեսակետներից:

«Մենք միշտ ինքնուրույն քաղաքական գիծ ենք վարել, եւ կան հարցեր, որոնց վերաբերյալ ունեցած մեր մոտեցումները համընկել են այն կամ այն քաղաքական ուժի մոտեցումներին»,-մեկնաբանել է Ռուստամյանը: Ի վերջո ՀՅԴ-ն ընդդիմությա՞ն, թե թե իշխանության կողքին է, հնչել է տեսակետ, որ հասարակությունը դեռեւս չի կողմնորոշվում:

«Առաջին հերթին հասարակությունը պետք է իմանա, որ ՀՅԴ-ն իր կողքին է՝ արդեն 125 տարի շարունակ»,-արձագանքել է Ռուստամյանը՝ այդպես էլ խուսափելով պատասխանել դարակազմիկ հարցին»:

 

Ուշագրավ այլ նյութեր «Չորրորդ իշխանություն» թերթում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ далее