Օրեր առաջ համացանցի օգտատերերի քննադատության թիրախում էր հայտնվել Հանրային հեռուստաընկերության լրատվական թողարկումով ցուցադրված մի ռոպորտաժ՝ ռեփեր փոքրիկի՝ Արման Մուրադյանի մասին:
Օրերս Արմանը եղել է Շանթ հեռուստաընկերության «Մեծ փոքրիկներ» հաղորդման հյուրը, որ վարում է Հրանտ Թոխատյանը:
Համացանցի օգտատերերը նշել են, որ , ի տարբերություն, Հ1-ի ռեպորտաժի՝ փոքրիկ ռեփերը Հրանտ Թոխատյանի հաղորդման ժամանակ շահեկանորեն տարբեր է ներկայացվել ու փայլել է ոչ միայն իր հումորով, ռեփով, այլ նաև խոսքով...
«Փաստորեն, «քյառթուն» ռեպորտաժն էր ու դրա կառուցվածքը, որն էլ ազդել էր խեղճ փոքրիկի վրա »,-գրել է օգտատերերից մեկը:
Նշենք, որ Արման Մուրադյանն ութ տարեկան է, ռեփ է կարդում է 6 տարեկանից, ստեղծագործում 7-ից, մասնակցել է բազում համերգների և անգամ ներկայացումների: