▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ի սկզբանե երգս բողոք էր ու կռիվ. Սոնա Ռուբենյան

Life.panorama.am-ը գրում է. Երեկ երգչուհի Սոնա Ռուբենյանը հանդիսատեսի դատին հանձնեց Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված «Ժամանակն է» երգի հիման վրա նկարահանված տեսահոլովակը: Երգչուհին այսօր պատմեց, որ, իր կարծիքով, յուրաքանչյուր հայ երգիչ կամ երգչուհի 1.5 միլիոն անմեղ զոհերի հիշատակին նվիրված պետք է իր բողոքը արտահայտի երգով. «Եթե երգիչ ես, ուրեմն պետք է քո գործով՝ երգով արտահայտես այն բոլոր ապրումները, այն բողոք, որը կա ներսումդ Հայոց ցեղասպանության հետ կապված: Երգը ստեղծելիս ես հասակացա, որ պետք է երգով արտահայտել 100-ամյա լռությունը»,- նշեց Սոնան:

Երգչուհին պատմեց, թե ինչպես է իրենց ընտանիքում ծնվել այս երգը. «Ի սկզբանե, երբ մայրս խոսքերը գրել էր, կարդալիս՝ ես հասկացա, որ պետք է գրեմ այնպիսի երաժշտություն, որի մեջ կզգացվի այդ կռիվը: Այս երգը ինքն իրենով արդեն բողոք է ու ես ինքս էլ ուզում էի, որ հենց այդպես լինի: Խոսքերի առաջին իսկ ընթերցումից հետո արդեն մեղեդին պատկերացրեցի ներսումս»,- նշեց երգչուհին, ու հավելեց, որ իր համար երգեր ստեղծելիս ավելի հեշտ է, որ առաջինը խոսքերը գրվեն. «Երբ որեւէ երգի բառերը գրված են արդեն, ես կարող եմ ոգեշնչվել հենց խոսքերից, դրանցից ավելի կարեւոր էմոցիաներ կարող ես ստանալ, ինչը եղավ հենց «Ժամանակն է» երգում»,- պատմեց Սոնա Ռուբենյանը:

Երգչուհին նշեց, որ տեսահոլովակի ռեժիսորը՝ Հրանտ Սիմոնյանը, ամեն բան արել է, որպեսզի շատ սեղմ ժամկետում ստանա երգի բովանդակությանը համապատասխան ազդեցիկ տեսահելեվակ. «Տեսահոլովակի ստեղծման ու մտքերի հարցում մեծ օգնություն ցուցաբերեցին Հրանտի եղբայրը՝ Հրագը եւ մայրս՝ Արմինե Սարգսյանը: Առհասարակ մտքերը տարբեր էին, բավականին շատ ենք քննարկել եւ, ի վերջո, որոշեցինք խորեոգրաֆիայի միջոցով արտահայտել երգի խոսքերը եւ այն ապրումները, որը որ երգի մեջ կա, իսկ այդ հարցում մեզ շատ օգնեց շատ լավ պարող Վահե Մալյանը»,- պատմեց Սոնան: Երգչուհին ընգծեց նաեւ, որ երգը ստեղծելիս որոշել են երգում ներառել նաեւ անգլերեն քառյակ. «Գրիգոր Կոկչյանը գրեց երգի անգլերեն հատվածը: Ես ուզում էի, որ անգլերեն հատվածը պարտադիր լիներ, քանի որ գուցե մարդիկ գտնվեն, որ հայերեն չիմանան ու կցանկանամ, որ նրանք էլ հասկանան երգի բովանդակությունը»,- նշեց նա:

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее