▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ի գիտություն բոլոր թաքնված տականքների ու չարակամ մարդկանց, ասեմ, որ երջանիկ եմ

Լրագրող, խմբագիր Անի Քոչարը ֆեյսբուքյան իր էջում գրել է հետևյալ.

«Ի գիտություն ոմանց, ովքեր, չգիտես ինչու որոշել են, որ, եթե կյանքումս այժմ դժվար շրջան է, ու հայրս, ամուսինս ունեն լուրջ առողջական խնդիրներ, ուրեմն ես դժբախտ եմ, ու իրենք դրանից մի տեսակ ոգևորվել են, ու անձնական կյանքում հաջողությունների և նման այլ բաների թեմայով ինձ հաջողություն են «մաղթում»:
Ի գիտություն բոլոր թաքնված տականքների ու չարակամ մարդկանց, ասեմ, որ անկախ դժվարություններից ու խնդիրներից, երջանիկ եմ ու լի պայքարելու և էլ ավելի երջանիկ լինելու ուժով և ձգտումով: Եթե հույս ունեիք, որ կոտրվել եմ ու դժբախտ եմ, ասեմ, որ ցավոք, հիասթափեցնելու եմ ձեզ: Մի էլ հուսացեք, ինձ կոտրված ու գլուխս կախ չեք տեսնելու....

ԲԱՐԻ ԼՈՒՅՍ, իմ իրական ընկերներին, բարեկամներին ու իմ ու իմ ընտանիքին միայն ու միայն երջանիկ տեսնելու անկեղծ ցանկություն ունեցող մարդկանց»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее