▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հզորս, դու հերոսական սխրանքներով անմահացար, ես ավերակվեցի. Խաչիկ Մանուկյանը՝ զոհված որդու մասին

Արդեն տեղեկացրել ենք, որ Արցախում զոհվել է բանաստեղծ Խաչիկ Մանուկյանի որդին` Վաչագան Մանուկյանը: Խաչիկ Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել որդու մասին:

«Հրամանատարս, քաջս, հզորս, դու քո ջոկատով բազմաթիվ մարտերում հերոսական սխրանքներով անմահացար, ես` ավերակվեցի զավակս, զավակս, զավակս»,- գրել է նա:

Հիշեցնենք, որ Խաչիկ Մանուկյանն այս տողերի հեղինակն է.
Բարձունքը մերն է, տղերքը` չկան,
տղերքն ավելի բարձրում մնացին
Դիպան Աստղերին, աստղերը հանգան
ու Մռմուռ քսվեց մեր ցամաք հացին։
Շահեցի՞ր երկիր, թե՞ կորցրեցիր-
բարձունքը մերն է, տղերքըչկան։

Мнения и взгляды, выраженные на веб-сайте, могут не совпадать с мнением редакционной команды Asekose.am.
Շոու-բիզնես далее