«Ժամանակ» թերթը գրում է. «ՀՀ կառավարության որոշմամբ պետության գերակա շահ հայտարարված տարածքներում Երեւանի կենտրոնը կառուցապատած ընկերությունները սնանկանում են, մինչդեռ դրանցից որոշները չեն փոխհատուցել Կենտրոնից վտարված քաղաքացիների բնակարանների դիմաց: Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի՝ հուլիսի 30-ի վճռով սնանկ է ճանաչվել Կենտրոնի կառուցապատող «Վիզկոն» ընկերության տնօրեն Սիմոն Աղազարյանը:
Սնանկացել է Հյուսիսային պողոտայի կառուցապատողներից «Նորդ Այլենդտ» ընկերությունը: Սպասվում է Կենտրոնի մեկ այլ կառուցապատողի՝ «Գլենդել Հիլզի» սնանկացումը: Իսկ ո՞վ պետք է փոխհատուցի մի քանի տասնյաի հասնող բնակիչներին՝ անհայտ է»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում