▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հյուսիսային պողոտայի «Բիլայնի» աշխատակիցները ծեծի են ենթարկել Մեծ Բրիտանիայի քաղաքացու. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ»–ի տեղեկություններով՝ սեպտեմբերի 3-ին լուրջ միջադեպ է տեղի ունեցել Երևանի Հյուսիսային պողոտայում։ Մեր աղբյուրները փոխանցում են, որ Հյուսիսային պողոտայում գտնվող «Բիլայն» ընկերության աշխատակիցները հանկարծակի վիճաբանության մեջ են մտել Մեծ Բրիտանիայի մի քաղաքացու հետ։ Վեճը շարունակվել է փողոցում, որտեղ «Բիլայն»–ի աշխատակիցները ծեծի են ենթարկել նշված քաղաքացուն։ Արդյունքում նա լուրջ մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Երևանի թիվ 1 համալսարանական հիվանդանոց։ Այս միջադեպը վկայությունն է այն իրողության, որ մեր երկրում հասարակությանը ծառայություն մատուցելու կոչված ընկերությունները, այս դեպքում՝ «Բիլայն»–ը, իրականում իրենց պահում են «աղայի» կեցվածքով, այլ ոչ թե հաճախորդի սպասարկուի։ Ինչևէ, ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից հաստատեցին «Ժողովուրդ»–ի այս տեղեկությունը՝ հավելելով որ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։

 

Շարունակությունը և ուշագրավ այլ հոդվածներ` «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ далее