Հարգելի պրն Վ.Գասպարյան կամ ոստիկանության լրատվական բաժին խնդրում եմ պարզաբանել իմ և շատ ու շատ երևանցիների համար անհասկանալի մի երևույթ, որը տեղի է ունենում հյուսիսային պողոտայում: Ամեն երեկո 2--ից 4 կարմիր բերետավոր կանգնում են հյուսիսայինի МОСКВИЧКА խանութի դիմացի մայթին և զբաղվում ճանապարային ոստիկանի գործունեությամբ: Ընտրովի տարհանում են մեքենաները ասելով ,որ այստեղ չի թույլատրվում կանգնել: Նույն հյուսիսայինի հակառակ կողմում միշտ կանգնաց են մեքենաներ, իսկ այդ կողմը ինչ-որ պահից փակվում է: Բայց հարցը միայն հակառակ կողմի հետ փակ լինել չլինելու մեջ չէ: Չի թույլատրվում կանգնելը վերաբերվում է ոչ բոլորին, նույն բերետավորները չեն անհանգստացնում GOLD և ՈՍ համարներով մեքենաների տերերին: Այն հարցին, թե արդեն կանգնած մեքենաներին ինչու են թույլատրել ասվում է, որ տերերին են փնտրում, որը անկեղծ ծիծաղ է առաջացնում:
ԼԻԼԻ ԼՈՒՍԻՆՅԱՆԻ ԳՐԱՌՈՒՄԸ` ֆեյսբուքյան իր էջից