▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՀՅԴ-ի ու ԲՀԿ-ի կարգախոսներում նույն ձեռագիրն է. ո՞վ ումի՞ց է արտագրել

Երևանի ավագանու ընտրություններին քաղաքական ուժերի կարգախոսները նայելիս աչքի են զարնում ՀՅԴ-ին ու ԲՀԿ-ինը։ Չես հասկանում՝ ով ումից է արտագրել։ Այն տպավորությունն է, թե նույն ձեռագիրն է՝ գրված նույն ուղեղային կենտրոնի կողմից, ընդ որում՝ անհասկանալի ասելիքով։

ԲՀԿ-ի «Սկսենք Երևանից» կարգախոսը նման է սպառնալիքի, հետաքրքիր է՝ ի՞նչ են սկսելու։ Իսկ ՀՅԴ «Երևան, փոխիր Հայաստանը» կարգախոսից էլ անհասկանալի է, թե ինչն են փոխելու։ Երկու կարգախոսներում էլ Երևանի տեսլականը (դաշնակցականների սիրած բառն է) շատ աղոտ ու անհստակ է։

Սկսող ու փոխող էիք, նախագահի ընտրություններին մասնակցեիք ու ինչ-որ բան սկսելու ու փոխելու փորձ անեիք։ 

Մեծ նավարկություններից խուսափողները փոքր ճանապարհները գողեգող են անցնում։

 

ՀՀԿ Երիտթևի ղեկավար, ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանի գրառումը

Ֆեյսբուք

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее