▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հղիանալու հարցում չեմ փորձելու գնալ մոդայի հետևից. Լիլիթ Հովհաննիսյան

Newmag.am-ը գրում է, որ Լիլիթ Հովհաննիսյանն ընդամենը մի քանի տարում կարողացավ հանրահայտ դառնալ ոչ միայն ռեալում, այլև վիրտուալում: Հայկական շոու բիզնեսում նրան է պատկանում երգերի, տեսահոլովակների, շրջագայությունների տարվա ռեկորդը: Միայն այս տարի նա հինգ տասնյակից ավելի համերգներ է ունեցել Հայաստանում և արտասահմանում: Հաճախ է մեկնում նաև ԱՄՆ: Այնտեղ, համերգներից բացի, անցնում է տարբեր ֆոտոսեսիաներ, սկսում նոր նախագծեր: Ի՞նչ սպասել երգչուհուց ու ե՞րբ է պատրաստվում բալիկ ունենալ…

Վերջին մեկ տարում ավելի շատ տեսահոլովակերգ և համերգ ոչմի հայ աստղ չի ունեցելՈրտեղի՞ց Ձեզ այդքան էներգիա և,ամենակարևորըֆինանսական միջոցներ:

– Փառք Տիրոջը, որ տալիս է ինձ աշխատելու կարողություն և համապատասխան հնարավորություններ զբաղվելու իմ սիրած աշխատանքով: Իսկ ֆինանսները, որոնցով ես ձայնագրում եմ երգեր, նկարում տեսահոլովակներ, միայն ու միայն վաստակում եմ իմ աշխատանքի շնորհիվ: Երկրագնդի վրա չեք կարող գտնել մեկին, որ կասի, թե հովանավորել է ինձ կամ անգամ չնչին գումար է ներդրել իմ կարիերայի վրա: Ամեն բան անում ենք ես ու ամուսինս միասին: Վերջին մեկ տարում ավելի քան 50 համերգով եմ հանդես եկել արտասահմանում և նաև մի քանի անգամ ելույթ եմ ունեցել Հայաստանում և շատ ուրախ եմ, որ հիմնականում գումար եմ վաստակում հենց համերգային գործունեության արդյունքում:

-Դուք Ձեր տեսահոլովակներում շատ եք տարբերվում հայաստղերիցՄիգուցե այդպես ցանկանում եք ներխուժել միջազգային շոու բիզնե՞ս:

– Ոչինչ չեմ արել և հիմա չեմ անում միջազգային շուկա մտնելու համար: Այլապես քայլերս այլ կլինեին: Ասեմ ավելին: Մի քանի անգամ մերժել եմ եվրոպական և ռուսական շուկա մուտք գործելու շատ ծանրակշիռ առաջարկներ ու դրանք մերժել եմ ամենատարբեր պատճառներով: Մի կոնտրակտը չկնքեցի, որովհետև պետք է 5 տարի հայերեն չերգեի: Կարծում եմ` դեռ շատ անելիքներ ունեմ այստեղ` հենց միայն ինձ համակրող հայ հանդիսատեսի համար:

Նյութն ամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее