▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՀՏ Հայկոն Երևանում փաբ-սրճարան է բացելու

Մեր փոքր քաղաքում դժվար է որևէ բան երկար ժամանակ գաղտնի պահելը: Վերջերս լուրեր տարածվեցին, որ ՀՏ Հայկոն՝   Հայկ Մարգարյանը, հիմնում է սեփական բիզնեսը: Ըստ մեր ունեցած տեղեկությունների` ռեփերը պատրաստվում է փաբ-սրճարան բացել, որը գտնվելու է Սարյան փողոցում՝ Բրյուսովի անվան համալսարանի շրջակայքում:
ArmStar.am-ն է գրել այս մասին ու փորձել  մանրամասներ իմանալ նրա նոր բիզնեսի մասին,  սակայն Հայկոն ասաց, որ փաբ-սրճարանի հետ կապված յուրաքանչյուր մանրուք ունի իր գաղափարը, որի փակագծերը  դեռևս չի ցանկանում բացել.


-Դեռ չեմ ցանկանում խոսել մանրամասներից, որպեսզի շատ մեծ աղմուկ առայժմ չբարձրանա: Որոշ ժամանակ անց, երբ արդեն սրճարանը պատրաստ կլինի, սիրով կխոսեմ յուրաքանչյուր առանձնահատկության մասին:

Мнения и взгляды, выраженные на веб-сайте, могут не совпадать с мнением редакционной команды Asekose.am.
Շոու-բիզնես далее