«Nouvelles d'Arménie» պարբերականը՝ վկայակոչելով La Croix թերթը, հաղորդել է, որ 2015 թվականին Հռոմի պապ Ֆրանցիսկոսը կարող է այցելել Հայաստան: Այս մասին գրում է ararat-online.ru-ն:
Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի մամուլի գրասենյակի տնօրեն Շահե վարդապետ Անանյանը նշել է, որ Հայաստանյայց եկեղեցին գրեթե վստահ է, որ Հռոմի պապը մասնակցելու է ՝ Ցեղասպանության զոհերի սրբադասման արարողությանը, որը տեղի է ունենալու Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:
Հռոմի պապի այցելությունը և մասնակցությունը սրբադասման արարարողությանը խորհրդանշական բնույթ կունենա: Դա կնշանակի, որ Վատիկանը ճանաչում է Հայոց ցեղասպանությունը