«Հրազդանում գրեթե ամեն քայլափոխի կարելի է հանդիպել մորմոն միսիոներների, ովքեր միանման տեսք ունեն՝ սև տաբատ, սպիտակ վերնաշապիկ, համեստ փողկապ, կրծքին՝ սև ցուցանակ: Քայլում են միշտ սլացիկ՝ մեջքին սովորաբար կրելով սև պայուսակներ:
Երիտասարդ են՝ մոտ 19–20 տարեկան, կոկիկ հագնված, զինվորական սանրվածքով, միշտ բարեկիրթ ժպտում են և երթուղայիններում իրենց տեղը զիջում:
Զրուցակիցս Հրազդանի բարեգործական ճաշարանի շահառու է, ով նշում է, որ իրենց հաճախակի են այցելում մորմոնները, կանգնեցնում ճանապարհին, խոսեցնում ու համոզում, որ «կարիքի մեջ եք, մենք կարող ենք օգնել»: «Ասում են՝ ի՞նչ եք ցանկանում, ինչո՞վ կարող ենք ձեզ օգնել: Մեր հարևանին էլ մոտեցել էին, նույն հարցը տվել, հարևանս էլ էդ ժամանակ բուրդ էր քանդել՝ տվեց էդ տղաները բուրդը չփխեցին: Նրանց հավաքատեղին մեր ճաշարանից շատ հեռու չէ։ Մեր շահառուներից շատերն արդեն բռնել են այդ ուղին»:
Բարեգործական ճաշարանի տնօրեն Վարդան Մամիկոնյանն էլ մեզ հայտնեց, որ նկատել է այդպիսի բան և քահանա է հրավիրել ճաշարան, որ հոգևոր զրույց ունենա շահառուների հետ: Սևան քաղաքի հոգևոր հովիվ Տեր Նշանն ասում է, որ գրեթե բոլոր քաղաքներում են մորմոններն ակտիվ քարոզ ծավալել»,–գրում է թերթը:
Ուշագրավ այլ հոդվածներ` «Հրապարակ» թերթի այսօրվա համարում