▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հրազդանցի փոքրիկի բուժումն արժե 2500 դոլար. ընտանիքն օգնության կարիք ունի

 

Արթուր Երվանդի Խուրշուդյանը ծնվել է 2010թ. Հրազդան քաղաքում: Երեխայի մոտ նկատվել է լարվածություն, սակայն տեղամասային բժիշկը վերագրել է այն սովորական լարվածությանը՝ ուղարկելով երեխային ուղարկել մերսման կուրսի: Արթուրի մոտ դրական դինամիկա չտեսնելով՝ ծնողները նրան տեղափոխում են Երևան՝ Արաբկիր բժշկական կենտրոն, ուր պարզվում է, որ երեխան ծնվել է Մանկական ուղեղային կաթվածով: Նրա ուղեղում առկա է Հերպես վիրուսը: Հայաստանում բազմաթիվ բուժման կուրս անցնելով և դրական դինամիկա չտեսնելով ծնողները երեխային տանում են ՌԴ Մոսկվայի Կորտեքս կլինիկա, որում նա ստանում է բուժում: Դրա արդյունքում էլ այսօր նա կարողանում է կանգնել և ծնողի օգնությամբ քայլել: Հիմա անհրաժեշտ է անցնել երկրորդ կուրսը, սակայն ծնողները հնարավորություն չունեն երեխային տանելու Մոսկվա և ստանալու հաջորդիվ բուժումը, ինչի պատճառով դիմում են հանրության օգնությանը: Բուժման կուրսն արժե 2500 դոլար:
Արթուրի մայրիկի՝ Հասմիկ Վարդանյանի անունով ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկում բացվել են հաշվեհամարներ՝ 220341059719000 ՀՀ դրամ, 220341059719000 ԱՄՆ դոլար, 220341059719000 ՌԴ ռուբլի, 220341059719000 ԵՎՐՈ, SWIFT:AGCAAM22: 
Արթուրի ծնողների հեռախոսահամրն է՝ +37499 873 075:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее