«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հրազդան քրեակատարողական հիմնարկի» պետը նամակ է ուղարկել Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գեղամ Մարգարյանին՝ հայտնելով, որ դատարան չի կարող ներկայանալ, քանի որ շատ զբաղված է:
Դատավորը հարգելի է համարել նրա ծանուցագրերը եւ հայտարարել, որ հուլիսի 17-ին պարտադիր պետք է ներկայանա՝ անկախ զբաղվածությունից, իսկ եթե չներկայանա, ապա բերման կենթարկեն:
Նշենք, որ «Հրազդան» ՔԿՀ պետ, գնդապետ Վահան Մարգարյանին որպես վկա են հրավիրում դատարան, ՔԿՀ-ում կատարված աղմկահարույց (ՔԿՀ-ի պաշտոնատար անձը փորձել է կալանավորից կաշառք վերցնել) քրեական գործով հարցաքննությանը մասնակցելու նպատակով: Նշենք, որ արդեն 3-րդ ծանուցագիրն է ուղարկվում ՔԿՀ պետին»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում