▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Հրավիրում եմ ձեզ հյուր, խոստանում եմ բռնության չենթարկել». Պետրոս Ղազարյանը՝ Սոֆյա Հովսեփյանին

Հաղորդավոր Պետրոս Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով պատգամավոր Սոֆյա Հովսեփյանի ելույթին.

«Փաստորեն, երբ հյուրին հարցեր ես տալիս, իսկ վերջինը ցրում ա հարցը, դու պնդում ես, որ կոնկրետ պատասխանի, նշանակում է հյուրը նվաստանում է և հոգեբանական բռնության ենթարկվում:
Հրավիրում եմ ձեզ հյուր, խոստանում եմ բռնության չենթարկել և հեշտ հարցեր տալ»:

Հիշեցնենք՝ Սոֆյա Հովսեփյանն իր ելույթում ասել էր. «Հանրայինի եթերում կա մի հաղորդաշար՝ «Հարցազրույց՝ Պետրոս Ղազարյանի հետ»: Այս հաղորդաշարը երբ նայում եմ, ամեն անգամ ուզում եմ հարցնել՝ լրագրողական էթիկա հասկացողությունը Հանրայինում գործում է, թե՞ ոչ: Արդյոք հաղորդաշարի ժամանակ հաղորդավարը հրավիրում է հյուրին, որպեսզի պաշտպանի առավելագույնը պետության շահերը: Արդյոք պետությունը վճարում է միայն իր շահերը պահելու, թե չեզոքություն պահելու համար: Արդյոք իրավուք ունի որևէ անձի մինչև վերջ նվաստացնելու Հանրայինի եթերում. դա հենց հոգեբանական բռնությունն է»:

Հիշեցնենք՝ խորհրդարանը քննարկում էր Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի 2020 թվականի գործունեության մասին տարեկան հաղորդումը:

Դիտեք նաև՝ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее