▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հրանտ Մելիք-Շահնազարյան. «ՀԱԿ-ը կազմալուծվել է»

 

«Բացարձակ Արժեքի» հյուրը քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանն է: 

Նրա խոսքով՝ ՀԱԿ-ը արմատական ընդիմություն էր միայն 2007-ի վերջին և 2008-ի սկզբին, հիմա ՀԱԿ-ը՝ որպես դաշինք, իր նախնական տեսքով այլևս գոյություն չունի: 
Ինչ վերաբերում է ԲՀԿ-ին, ապա կուսակցությունը խորհրդարանական ընտրություններից հետո դարձավ ընդիմություն սոցիալական լայն զանգվածին իր կողմ գրավելու համար, բայց ըստ էության՝ այսօր էլ ԲՀԿ-ն ընկալվում է որպես իշխանամետ կուսակցություն: Քաղաքագետը նշում է, որ գաղափարական տարբերությունների մասին մեր շատ կուսակցությունների միջև խոսելն ավելորդ է, որովհետև, օրինակ, դժվար է որևէ գաղափարական տարբերություն գտնել ԲՀԿ-ի և ՀՀԿ-ի միջև: Հրանտ Մելիք- Շահնազարյանը նշում է նաև, որ դեռևս չի երևում այն մարդը, ով կարող է ձեռնոց նետել գործող նախագահին ու քանի որ հիմա չկա առանձնապես ակտիվ նախընտրական շրջան, չի լինի նաև բուռն հետընտրական շրջան:

Հեղինակ և վարող` ՍՈՆԱ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Asekose.am/TV 

ԴԻՏԵՔ ՆԱԵՎ «ԲԱՑԱՐՁԱԿ ԱՐԺԵՔ» ՀԱՂՈՐԴԱՇԱՐԻ ՄՅՈՒՍ ԹՈՂԱՐԿՈՒՄՆԵՐԸ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
ԲԱՑԱՐՁԱԿ ԱՐԺԵՔ далее