▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հրանտ Բագրատյան. Թող ասեն, որ սենց բան կա աշխարհում ու ես տելեվիզրով կուկարեկու կկանչեմ

«Սա նախ և առաջ պայքար է կատարյալ հիմարության դեմ»,-«Դեմ եմ» քաղաքացիական նախաձեռնության կազմակերպած հանրահավաքի ժամանակ ելույթ ունենալիս ասաց ԱԺ ՀԱԿ պատգամավոր Հրանտ Բագրատյանը` հավելելով, որ ընտրվելուց սկսած ինքը կառավարությանը հայտնել էր, որ պարտադիր կուտակային համակարգի ներդրումը անհեթեթություն է։ 

Պատգամավորն առանձնացրեց երկու ամենակարևոր կետերը. ինչպես են ձևավորվելու կուտակայինի եկամուտները  և ինչպես են ծախսվելու, ով է ծախսելու:

«Երկրում ինչ-որ արտադրվում է`3 տեսակի եկամուտ է դառնում.աշխատավարձ, բիզնեսմենների շահույթ,  պետության եկամուտ, հարկ: Այս ֆոնդը ստեղծելու բեռը դրված է մեր ուսերին: Այսինքն, դուք ստեղծում եք մի ֆոնդ, որի հաշվին ապագայում բոլորը պետք է ստանան թոշակ, այդ թվում նրանք, ովքեր շահույթներ ունեն: Եթե դուք գործարան ունեք, գիտեք, որ, եթե շահույթ եք ստանում` 20 տոկոս հարկ եք տալիս, բայց, եթե աշխատավարձ եք տալիս, ձեր աշխատողը մուծում է 32 տոկոս: Աշխատող մարդուց 32 տոկոսն են վերցնում, շահույթ ունեցողից` 20»,-մանրամասնեց պատգամավորը:

Ինչ վերաբերում է ծախսին` Հրանտ Բագրատյանը հարցրեց, թե լավ, փողը հավաքել են, ինչ է լինելու դրա հետ: «Ասում ա` ստեղծելու եմ 2 ֆոնդ: Դրանք տանելու են իբր թե ներդնեն: Լավ, ասում ենք, թե ինչո՞ւ ես 2 ստեղծել. Էստոնիայում 21 հատ է, Չիլիում 23, Ուկրաինայում` 97, Ռուսաստանում 247: Էս ովքե՞ր են ֆոնդատերերը»:

«Արա՛, 45 տարով պարտք տալ հնարավո՞ր է»,- դիմելով` ՀՀ կառավարությանը ասաց պատգամավորը:

«Ես հիմա մի բան եմ ասում ու եթե երեկոյան վարչապետն ասի, որ նման բան չկա, ես ներողություն կխնդրեմ: 45 տարով ներդնելու գործիք աշխարհում չկա: Նույնիսկ ՆԱՍԱ-ն: Եթե մենք ֆինանսավորեինք դեպի Մարս թռչող արբանյակը, 20 տարուց ավել պարտք չեն տալիս: 45 տարվա պարտքը նոնսենս է, Գինեսի ռեկորդ, կատարյալ հիմարություն: Առաջարկում եմ կառավարությանն ու վարչապետին` թող ասեն, որ սենց բան կա աշխարհում ու ես տելեվիզրով կուկարեկու կկանչեմ»,- հայտարարեց Հրանտ Բագրատյանը: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее