«Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն օր օրի մեզ շշմեցնում է իր մտքի թռիչքով և հայեցի գաղափարներով: Իր ուժերի ներածին չափով նա սփյուռքի նախարարության կյանքը զվարճալի է դարձնում: Տիկնոջ վերջին ցնցող իդեան եղել է ազգագրական պարերի ուսուցումը: Նա նախարարության աշխատակիցների համար պարի կուրսեր է կազմակերպել, որպեսզի իր աշխատակիցների ազգային ընկալումը նաև առարկայական դրսևորում ունենա»,-գրել է «Հրապարակ»-ը՝ հավելելով, որ մոտ մեկ ամիս է, ինչ գերատեսչության աշխատակիցները աշխատանքային օրվա ավարտից հետո դհոլ-զուռնայի ուղեկցությամբ յուրացնում են հաղթական քոչարին:
Շարունակությունը և ուշագրավ այլ հոդվածներ` «Հրապարակ» թերթի այսօրվա համարում