▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հրանուշ Հակոբյանի հերթական գուխգործոցը

ՀՀ սփյուռքի նախարարությունը կառավարությանը առաջարկել է ՀՀ քաղաքացիություն ստացած մի խումբ սփյուռքահայերի ազատել զինվորական ծառայությունից:Մայիսի 29-ի կառավարության նիստի օրակարգում ընդգրկված է այդ որոշման նախագիծը: Նախագծի հիմնավորման մեջ նշված է.

«Հաշվի առնելով ՀՀ քաղաքացիություն ստացած Աբրահամ Զարեհի Աշքեանի (Թեհրան, Իրան), Սամուէլ Յովհաննեսի Լախոյեանի (Լիբանան), Յարութ Հրաչի Շխրտըմեանի (Նյու Յորք, Ամերիկայի Միացյալ Նահանգներ), Աբրահամ Յարությունի Մանուէլի (Կարակաս, Վենեսուելա) մեծ ավանդը հայապահպանության գործում և ծավալած գործունեությունը սփյուռքի հայկական համայնքներում՝ ՀՀ սփյուռքի նախարարությունը նպատակահարմար է գտնում ՀՀ կառավարության որոշմամբ վերոնշյալ անձանց ազատել պարտադիր զինվորական ծառայությունից»:
Սա, եթե ընդունվի, կառավարության հերթական անօրինական որոշումն է դառնալու: Եթե վերնշյալ անձինք, իրոք հայտնի են իրենց հայապահպան գործունեությամբ, ապա նրանք պետք բողոքեն այս որոշման դեմ եւ որպես բողոքի նշան պետք է գնան ծառայեն Հայոց բանակում: Չեմ կարծում, որ ՀՀ այս քաղաքացիները ավելի արժանավոր հայապահպան գործունեություն կարող են ծավալել, քան Հայաոց բանակում ծառայելն է:



 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее