Նախօրեին Ամենայն հայոց կաթողիկոսին իր հրաժարականն է ներկայացրել Ժնեւի Ս. Հակոբ եկեղեցու հոգեւոր հովիվ տեր Հայրիկ Աբեղա Հովհաննիսյանը։ Այս մասին գրում է «Ժամանակ» թերթը եւ հավելում. «Հրաժարականի առթիվ մեր տեղեկությունը երեկ հաստատեց նաեւ Մայր աթոռի մամլո դիվանի ներկայացուցիչ տեր Վահրամ քահանա Մելիքյանը։
Տեղեկություններ կան, որ տեր Հայրիկը խնդիրներ է ունեցել Ս. Հակոբ եկեղեցու հոգաբարձուների խորհրդի նախագահ Վարդան Սրմաքեշի հետ, ով շվեյցարական «Ֆրանկ Մյուլլեր» հայտնի ժամացույցների գործարանի փայատեր է եւ գլխավոր տնօրենը։
Նշենք, որ մեծահարուստ Վարդան Սրմաքեշը, ով թեեւ դիվանագիտական ճանապարհ չի անցել, անցյալ տարի նշանակվեց Ֆրանսիայի Մարսել քաղաքում Հայաստանի գլխավոր հյուպատոս»,- գրում է «Ժամանակը»:
Շարունակությունը և ուշագրավ այլ հոդվածներ` «Ժամանակ» թերթի այսօրվա համարում