▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հրահանգ Բաղրամյան 26-ից

«Ժամանակի»  տեղեկություններով, նախագահական նստավայրից Հայաստանի բոլոր հեռուստաընկերություններին հրահանգվել է քարոզարշավը լուսաբանել այնպես, որ Սերժ Սարգսյանին հատկացված ժամերը չգերազանցեն մյուս թեկնածուներին հատկացված ժամանակին՝ այն նպատակով, որ ցույց տան, թե հ/ը-ները հավասարաչափ են լուսաբանում նախագահի բոլոր թեկնածուների քարոզարշավը։

«Ավելին, գործող նախագահին ավելի քիչ են լուսաբանում, քան մնացած թեկնածուներին, օրինակ՝ Րաֆֆի Հովհաննիսյանին։ Այսպես, նախօրեին «Հայլուրի» առաջին ռեպորտաժը նվիրված էր Ր. Հովհաննիսյանի նախընտրական այցերին եւ տեւեց մոտ 8 րոպե։ Հաջորդը Ս. Սարգսյանի մասին նյութն էր, որը տեւեց մոտ 4 րոպե։

Բացի այդ, մեր տեղեկություններով, իշխանությունները մտադիր են Ր. Հովհաննիսյանին հատկացնել երկրորդ տեղը, դրա համար էլ նրան շատ են լուսաբանում եւ բավականին դրական երանգներով, ինչը նույն չափով չեն անում մյուս թեկնածուների պարագայում»,- գրում է «Ժամանակը»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ далее