«Հավաստի աղբյուրները հայտնում են, որ իշխանությունների հետ համաձայնություն է ձեռք բերվել էքստրադիցիայի ենթարկել հայ վարորդ Հրաչյա Հարությունյանին, ում վարած բեռնատարը 2013–ին բախվել էր մարդատար ավտոբուսին։ Պոդոլսկում տեղի ունեցած ավտովթարի հետեւանքով 18 զոհ էր եղել , իսկ ռուսները Հարությունյանին դատարան էին տարել կանացի խալաթով։
Հայ վարորդին Տվերի դատարանը դատապարտել էր 6 տարի 9 ամիս ժամկետով։ Հայկական կողմը տեւական ժամանակ փորձում էր հասնել նրան, որ Հարությունյանը հանձնվի ՀՀ-ին, բայց ապարդյուն։
Փաստորեն այս հարցը եւս Բաղրամյան պողոտան փակած երիտասարդների շնորհիվ կլուծվի»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում