▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հրաչյա Հարությունյանը մեղավոր է ճանաչվել. նրան 7 տարվա ազատազրկում է սպառնում

Հրաչյա Հարությունյանը մեղավոր է ճանաչվել հուլիսի 13-ին ՌԴ-ում տեղի ունեցած  ողբերգական ավտովթարի գործով, որի հետևանքով 18 մարդ էր զոհվել։ Փորձաքննության համաձայն՝ նա խախտել է երթևեկության կանոնները և նրան 7 տարվա ազատազրկում է սպառնում: Հաղորդում է  Dni.ru-ն։  

 Հրաչյա Հարությունյանն ընդունել է իր մեղքը։

«Ցանկանալով խուսափել խաչմերուկին դիմացից արգելակող և կայանած մեքենաների հետ բախումից՝ վարորդը սխալ որոշում կայացնելով,  դուրս է եկել հանդիպակաց գոտի, որն այդ պահին ազատ է եղել։ Հարությունյանը նշել է, որ ավտոմեքենայի արգելակման ոտնակը չի աշխատել և ընթացքն ավելի է արագացել»,- հայտնել է մեղադրյալի փաստաբան Ռուբեն Մարգարյանը:

Փաստաբանը շեշտել է, որ Հարությունյանն անկեղծորեն ցավում է պատահածի համար, կիսում է  է հարազատների կորստի ցավը, քանի որ ինքն էլ մեկ տարի առաջ կորցրել է որդուն։

«Նա ներողություն է խնդրում զոհերի և տուժածների հարազատներից և հասկանում է, որ ոչ մի կերպ չի կարող քավել իր մեղքը:»,- փոխանցել է փաստաբանը։

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее