ASEKOSE.am-ի և ՄԵԳԱՊՈԼԻՍ ամսագրի հարցերին պատասխանում է
ասմունքող, հեռուստահաղորդավարուհի Հրաչուհի Ութմազյանը:
- Փոքր ժամանակվա Ձեր ամենասիրելի խաղալիքը և ինչո՞ւ էիք այն սիրում:
-Մանկուց իմ ամենասիրելի խաղալիքը շրթներկն է եղել. կանացի է շատ:
- Դժվար պահերին ո՞վ կամ ի՞նչն է Ձեզ ուժ տալիս:
-Ինձ ուժ է տալիս իմ հավատը, ծնողներս և անփոխարինելի ընկերներս:
-Ի՞նչը կարող է անչափ զայրացնել Հրաչուհի Ութմազյանին:
-Անպատասխանատվությունը:
-Երազկո՞տ է նա...
-Գուցե…
-Սիրո՞ւմ եք խենթությունների դիմել. կհիշե՞ք ամենավերջինը:
-Սիրում եմ, և դրանք այնքան շատ են լինում, որ հիշելն անգամ դժվար կլինի:
-Ի՞նչ ասեկոսեներ եք լսել Ձեր մասին, որոնք զայրացրել և զվարճացրել են Ձեզ:
-Ինձ բազմիցս ամուսնացրել ու բաժանել են, բայց ես երբեք նման խոսակցություններին լուրջ չեմ վերաբերվում: Հանրային մարդը պետք է դրան պատրաստ լինի:
-Մարդ կամ մարդիկ, ովքեր լուրջ դեր են խաղացել մասնագիտության ընտրության հարցում:
-Ամեն ինչ ստացվել է ինքնաբերաբար, կարծես հենց այդպես էլ պիտի լիներ:
-Հայտնի ընտանիքից լինելը ավելի շատ օգնո՞ւմ է, թե՞ խանգարում:
-Դա շատ մեծ պատասխանատվություն է ու թանկ ժառանգություն:
-Ինչպիսի՞ն պետք է լինի տղամարդը, որպեսզի սիրո նետ-աղեղով կարողանա խոցել Հրաչուհի Ութմազյանի սիրտը:
-Լինի իմը:
-Ժպտերես Հրաչուհին ինչի՞ց է առավել հաճախ տխրում:
-Վատ եղանակից:
-Նա հավատում է, որ…..
-Ամեն ինչ շատ լավ է լինելու:
Հեղինակ` Անի Բեքիրյան
Լուսանկարը` Արմեն Աղայանի