Այս տարի հարս են բերել նաև ռեժիսոր Հրաչ Քեշիշյանենց տուն: Ամուսնացել է նրա եղբայրը՝ հեռուստաօպերատոր Էդմոն Քեշիշյանը: Էդմոնի ընտրյալը ԱԺ Վերահսկիչ պալատի մամուլի քարտուղար Աննա Վարդանյանն է:
Այս մասին գրելով` esyes.am-ը նշում է, որ զույգն ամուսնացել է նոյեմբերի 14-ին, սակայն հարսանիք, որպես այդպիսին, չի եղել: Էդմոնն ու Աննան հարազատներին և ընկերներին հրավիրել են եկեղեցի, որտեղ ստացել են Աստծո օրհնությունը, ինչից հետո եկեղեցու բակում ֆուրշետ է եղել: Հյուրերը շնորհավորել են նորապսակներին ու ճանապարհել մեղրամսի:
Զույգի հարսանիքն եզակի էր նաև այնքանով, որ նրանց միջոցառմանը հնչել է դասական երաժշտություն, ինչը բացառիկ երևույթ է հայկական հարսանիքներում:
Զույգը մեղրամիսն անցկացրել է հարևան Վրաստանում: Պսակադրությունից հետո նրանց հետ Վրաստան են մեկնել նաև Հրաչ Քեշիշյանն ու նրա կինը:
Զույգն առայժմ ապրում է Էդմոնի ընտանիքի հետ՝ մինչև պատրաստ կլինի նորապսակների տունը, որը նորոգման փուլում է:
Աննան պատմել է, որ հայտնի մարդու ընտանիքին ինտեգրվելը դժվար չէր, առավել ևս, որ ինքն ու Հրաչը վաղուց են ծանոթ. Աննան` որպես լրագրող, աշխատել է Հանրային հեռուստատեսությունում, որտեղ էլ ծանոթացել է ամուսնու հետ: «Ժամանակին Հրաչի հետ ավելի մտերիմ էի, քան Էդմոնի, այնպես որ, որևէ դժվարության չեմ հանդիպել»,- նշել է Աննան: